Պուտինը պատմել է, թե ինչպես կոտրեցին իր քիթը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես են իր քիթը կոտրել: Նախագահը պարզաբանել է, որ առաջին սպորտաձևը, որն ինքը ընտրել է, բռնցքամարտն է եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այնտեղ իմ քիթը կոտրեցին, և մինչ ես վերականգնվում էի, այլ կողմնորոշում գտա մենամարտում»,- նշել է Պուտինը Անդրեյ Կոնդրաշովի ֆիլմում:
Պուտինի խոսքով՝ իր ծնողները չէին ողջունում իր՝ սպորտով զբաղվելը և հույս ունեին, որ իրենց որդին կընտրի երաժշտությունը, նույնիսկ գործիք էին նվիրել՝ բայան:
«Ես ոչ մի անգամ հորիցս չեմ լսել, որ նա հայհոյանք օգտագործի: Երբեք»,- նշել է Պուտինը: