ՌԴ Սարատովի մարզում ահաբեկչություն է կանխել
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել ՌԴ Սարատովի մարզում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի հանրային կապերի կենտրոնին:
Այսօր անվտանգության մարմինների աշխատակիցները փորձել են կանգնեցնել հանցագործների ավտոմեքենան, բայց նրանք զինված դիմադրություն են ցուցաբերել: Հաղորդվում է, որ հանցագործները սպանվել են:
Դեպքի վայրում ուժայինները հայտնաբերել են հրացաններ, ինքնաշեն ձեռքի նռնակ և մոտ երեք կիլոգրամ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն ռումբ:
Անվտանգության դաշնային ծառայության՝ Սարատովի մարզի հարցերով հետաքննությունների դաշնային բյուրոն քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին: Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: