Կյանքից հեռացել է իրանահայ դերասան, «Ոսկե ծիրանի» դափնեկիր Լևոն Հաֆթվանը
Սրտի կաթվածից մարտի 10-ին կյանքից հեռացել է իրանահայ դերասան Լևոն Հաֆթվանը, ով դերեր է կատարել «Քուփալ» և «Փարվիզ» ֆիլմերում: Նա 51 տարեկան էր: Այս մասին գրում է «Թեհրան Թայմս»-ը:
Հաֆթվանը ուրբաթ գիշերը սրտի կաթված է ստացել `«Մթության հարսնացու» հեռուստասերիալում նկարահանման ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է հաջորդ օրը:
Հաֆթվանը մի քանի տարի ապրել է Կանադայում և 2010թ. վերադարձել Իրան՝ խաղալու համար Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» սև կատակերգություն-դրամայում։
Նա 2014թ-ին լավագույն դերասան է ճանաչվել Դակկայի 13-րդ միջազգային կինոփառատոնում:
«Փարվիզ» ֆիլմին «Արծաթե ծիրան» է շնորհվել 2013թ-ին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում։
Հաֆթվանն լավագույն դերասանի կոչմանն է արժանացել 2017 թ-ին Համիլթոնի միջազգային կինոփառատոնում՝ Կազեմ Մոլլայի «Քուփալ» դրամայում մարմնավորած դերի համար:
Նա նաև կերպարներ է կերտել Ամիր-Հոսեյն Սաքաֆիի «Ձի դարձած մարդը», Ռեզա Աթարանի «Դրակուլա» և մի շարք այլ հայտնի կինոնկարներում:
Լևոն Հաֆթվանին կհուղարկավորեն Թեհրանի հայկական գերեզմանոցում: