Էրդողանը չի բացառում Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը չի բացառել Սիրիայում նոր ռազմական գործոությունների իրականացումը: Անկարան արդեն ներգրավված է Աֆրինի տարածաշրջանում քրդերի դեմ ռազմական գործողություններում:
«Մենք համապատախան քննարկումներ ենք իրականացնում: Թուրքիայի նպատակը օտար տարածքներ գրավելը չէ, այլ՝ տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի վերացումը: Թուրքիան կպայքարի ահաբեկիչների հետ ամենուրենք, որտեղ նրանք գործում են»,- ասել է Էրդողանը:
Միևնույն ժամանակ Թուրքիայի առաջնորդը քննադատել է Սիրիայի հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքորոշումը:
«Եթե դաշինքի երկրները կարողանային, ապա բացահայտ կդիմագրավեին Թուրքիային Սիրիայում: Սակայն նրանք բախվել են Թուրքիայի հստակ դիրքորոշմանը և իրենց մեջ քաջություն չեն գտնում գնալ այդ քայլին», ասել է Էրդողանը: