Հարբած աշակերտուհիները ծեծել են իրենց համադասարանցուն (տեսանյութ)
Ռուսաստանի Ալթայի երկրամասում՝ Բարնաուլ քաղաքում, դպրոցի աշակերտուհիները ծեծել են համադասարանցուն և կատարվածը նկարահանել ու տեղադրել են համացանցում: 14-15 տարեկան երկու աշակերտուհիներ աստիճանավանդակի մոտ դաժանաբար ծեծել են մի աղջկա: Տեսանյութում երևում է, որ երկու աղջիկ ոտքերով հարվածում են իրենց հասակակցի դեմքին, գլխին և ընթացքում ալկոհոլ խմում: Աշակերտուհուն հոսպիտալլացրել են: