26-ամյա կինը խեղդել է իր 9 ամսական որդուն և մարմինը նետել աղբանոցը (տեսանյութ)
Վոլգոգրադի շրջանի 26-ամյա բնակչուհին խեղդել է 9 ամսական որդուն, իսկ մարմինը նետել աղբանոցում: Քրեական գործ է հարուցվել: Քննիչները որոնում են տղայի մարմինը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաջողվել է պարզել քննիչներին, աղջիկը որդու հետ ապրել է Ֆրոլովո քաղաքի հանրակացարանում: Մարտի մեկին նա վերցրել է երեխային և ուղևորվել Վոլգոգրադ: Այնտեղ օրավարձով տուն է գտել և ճանապարհին հայտարարություն հրապարակել համացանցում մանկասայլակ վաճառելու մասին: Մեկ օր անց գործարքը կայացել է: Եվս մի քանի օր անց աղջիկը խեղդել է երեխային և մարմինը նետել աղբանոցում: Իսկ հետո ուղևորվել է ընկերուհու մոտ՝ Վոլժսկի քաղաք:
Ահազանգը տվել է նրա մայրը: Կնոջ դիմումի շնորհիվ քննիչներին հաջողվել է իմանալ հանցագործության մասին: Սպանության հոդվածով գործ է բացվել: