Կռիվ՝ տղայի համար. ռուս խմած աշակերտուհիները դաժանաբար ծեծել են աղջկան և տեսանյութը հեռարձակել համացանցով
Բարնաուլում տեղի դպրոցում սովորողները ծեծել են համադասարանցուն և ուղիղ միացումով այն հեռարձակել համացանում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, աղջկան ծեծելու գործում մասնակցել են 14-15 տարեկան աշակերտուհիներ, ովքեր ուժեղ ալկոհոլային խմիչքի օգտագործման տակ են եղել: Ինչպես նշվում է, տեսանյութում «երկու աղջիկ ոտքերով ծեծում են պառկած աղջկան, բռնում նրա մազերից և գլուխն ուժեղ խփում ասֆալտին, բռունցքներով խփում նրա գլխին, թքում երեսին»:
Բացի այդ, ծեծելու պահին նրանք շարունակում են խմել սպիրտային խմիչքներ:
«ВКонтакте» սոցկայքում ականտեսները հաղորդել են, թե որ դպրոցում է տեղի ունեցել դեպքը: Նաև նշվել է, որ նրանք աղջկան ծեծել են երիտասարդ տղայի պատճառով: