Պուտինը մեկնաբանել է իր հայտնի լուսանկարը՝ արջի վրա նստած (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «NBC»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է մամուլում տարածված լուսանկարները, որտեղ նա առանց վերնաշապիկի նստած է արջի վրա: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Բնության գրկում լուսանկարները, այդ թվում՝ ձի վարելը, Պուտինի խոսքով, հատուկ կերպով չեն հավաքվում: Դրանք հրապարակումների համար ընտրում են լրագրողները, կիսվում համացանցում:
«Ես հանգստանում եմ: Կան ձեր ռուս գործընկերները, կա համացանցը: Սակայն մենք դա նպատակադրված չենք անում: Վերցնում են այն, ինչ դուր է գալիս: Ես շատ լուսանկարներ ունեմ աշխատանքային վիճակում, թղթերի մեջ, գրասենյակում, սակայն դրանք ոչ մեկին չեն հետարքրում»,- ասել է Պուտինը:
«Գիտեք, ես տեսել եմ լուսանկարներ, որտեղ ես արջի վրա եմ: Սակայն ես արջի վրա դեռևս չեմ եղել, բայց այդպիսի լուսանկարներ կան»,- նշել է Պուտինը: