Պենտագոնը Թրամփին առանց տանկերի թողեց
Պենտագոնը թույլտվություն չի տվել Վաշինգտոնում ռազմական շքերթի ժամանակ տանկեր օգտագործելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Assosiated Press»-ին:
Պարզաբանող գրության մեջ ռազմական գերատեսչությունը նշում է, որ ամերիկյան մայրաքաղաքի փողոցներով կարող են անցնել միայն «անիվներով տրանսպորտային միջոցները, տանկերը կարող են չափազանց մեծ կորուստներ հասցնել ենթակառուցվածքին: Պենտագոնը, սակայն, համաձայնությունը տվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների օգտագործման համար ռազմական շքերթի վերջին մասում:
Շքերթը նշանակված է նոյեմբերի 11-ին՝ Վետերանների օրը: Նախատեսվում է, որ ռազմակա տեխնիկան կանցնի Սպիտակ տնից մինչև Կապիտոլիում:
Փաստաթղթերում նշված չեն միջոցառման ծախսերի չափերը: Սակայն ավելի վաղ Սպիտակ տանն այն գնահատել էին 10-30 միլիոն դոլար: