Չեչնիայի խորհրդարանը Քադիրովի մորն ու կնոջը բարձրագույն մեդալներ է շնորհել
Չեչնիայի խորհրդարանը Այմանի և Մեդնի Քադիրովաներին պարգևատրել է հանրապետության օրենսդիր մարմնի ամենաբարձր պարգևներով՝ «Դայմեհքան Սիյ» («Հայրենիքի համար») մեդալներով: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Չեչնիայի ղեկավարի մայրը և կինը գլխավորում են Ահմաթ-Հաջի Քադիրովի անվան տարածաշրջանային հասարակական ֆոնդը:
«Այմանի և Մեդնի Քադիրովաները բարձր պարգևներով են պարգևատրվում մարդկայնության և բարեսրտության, Ռուսաստանի Դաշնության տարածքում և այլ երկրներում բարեգործական և հասարակական գործունեության ոլորտում հաջողված ձեռքբերումների համար»,- նշվում է խորհրդարանի հաղորդագրության մեջ:
Այս մեդալը հանձնում են տնտեսության, գիտության, մշակույթի և արվեստի զարգացման ոլորտում ձեռքբերումների համար: