Թրամփն արագ է սովորում. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխադարձ մեղադրանքներն անվանել է «ճանապարհ դեպի ոչ մի տեղ»: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Նույնիսկ չնայած նրան, որ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատում է իր նախագահական առաջին ժամկետում, նա արագ է սովորում և շատ լավ է հասկանում, որ այնպիսի մակարդակի վրա, որի վրա մենք ենք գտնվում, փոխադարձ մեղադրանքներով զբաղվելը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ»,- նշել է Պուտինը «NBC»-ին տված հարցազրույցում:
Իսկ այն հարցին ի պատասխան, թե ինչ է նա մտածում Թրամփի մասին, Պուտինը ասել է. «Այս հարցն այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ նախագահ Թրամփի աշխատանքին գնահատական պետք է տա Ամերիկայի ժողովուրդը, նրա ընտրողը: Սակայն մի բան կնշեի. դուր է գալիս դա ինչ-որ մեկին թե ոչ, մեզ նույնպես որոշ բաներ կարող են դուր չգալ, սակայն նա, այնուամենայնիվ, ամեն հնարավորն անում է նախընտրական խոստումները կատարելու համար»: