Ֆլորիդայի նահանգապետն ուսուցիչներին թույլատրել է զենք կրել դպրոցում
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռիք Սքոթը օրենք է ստորագրել, որով թույլ է տվել ուսուցիչներին ուսումնական հաստատություններում ատրճանակներ ունենալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CBS»-ին:
Այս քայլը պետք է օգնի կանխել դպրոցներում կրակոցներով ուղեկցվող պատահարները:
Բացի այդ, օրենքը բարձրացնում է տարիքային սահմանափակումները որոշ տեսակի զենք գնելու համար: Թույլատրվող նվազագույն տարիք18-ը դարձել է 21:
Փետրվարի 14-ին Ֆլորիդայում դպրոցի նախկին աշակերտ Նիկոլաս Քրուզը կրակ էր բացել ուսումնական հաստատությունում: Պատահարի հետևանքով 17 մարդ է մահացել: