ՆԱՏՕ-ն Ուկրաինային ասպիրանտ-երկրի կարգավիճակ է տվել
ՆԱՏՕ-ն Ուկրաինային ասպիրանտ-երկրի կարգավիճակ է տվել: Այս մասին հաղորդել է Գերագույն ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշենկոն ֆեյսբուքյան իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար ասպիրանտ-երկրի կարգավիճակ է նախատեսել: Քայլ առ քայլ մոտենում ենք դաշինի լիիրավ անդամ լինելուն»,- գրել է Գերաշենկոն:
Այս տեղեկությունը նաև հրապարակվել է դաշինքի կայքում:
«Այս պահին չորս պետություն-գործընկեր իրենց ձգտումն են արտահայտել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցում՝ Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան և Ուկրաինան»,- նշվում է հաղորդագրության մեջ: