Պուտինը կիսվել է ժառանգորդի մասին իր մտքերով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «NBC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ 2000 թվականից մտածում է այն մասին, թե ում թողնել որպես իր ժառանգ: Հարցազրույցի տեքստը հրապարակվել է Կրեմի պաշտոնական կայքում:
Հեռուստաընկերության լրագրող Մեգին Քելլին հետաքրքրվել է, արդյոք Պուտինը ինչ-որ մեկին տեսնում է որպես իր իրավահաջորդ:
«Ես 2000 թվականից մտածում եմ այդ մասին: Մտածելը վնասակար չէ, սակայն վերջնական արդյունքում ընտրությունը, միևնույնն է, կկանգնի ռուս ժողովրդի վրա: Միևնույնն է, ինչ-որ մեկն ինձ դուր է գալիս, կամ հակառակը, ոչ ոք ինձ դուր չի գալիս, թեկնածուները կգան ընտրությանը, և վերջնական արդյունքում վերջնական որոշումը կընդունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները»,- հայտնել է Պուտինն ի պատասխան լրագրողի հարցին: