Պուտինի մասնակցությամբ ֆիլմը շուրջ 11 մլն դիտում է ունեցել սոցցանցերում
«Աշխարհակարգ 2018» նոր փաստագրական ֆիլմի դիտումների ընդհանուր թիվը Одноклассники և ВКонтакте սոցկայքերում կազմել է շուրջ 11 մլն:
Ինչպես նշում է Life.ru-ն, այս ցուցանիշը գրանցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր մասնակցությամբ ֆիլմի հրապարակումից հետո երկու օրվա ընթացքում: Одноклассники սոցցանցում դիտումները հատել են 7 մլն-ի սահմանը, իսկ ВКонтакте-ում դրանք կազմում են 3.5 մլն-ից ավելի:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ֆիլմի նկարահանումներին, որի շրջանակներում հարցազրույց է տվել հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին:
Ֆիլմում երկրի ղեկավարը պատմել է միջազգային հարթակում ռուսական քաղաքականության կարևորագույն և ամենաբարդ հարցերի, ռուս քաղաքացիների կյանքի վրա զգալի ազդեցություն ունեցած իրադարձությունների մասին և այն մասին, թե ինչպիսին է ՌԴ առաջնորդը տեսնում իր երկրի և աշխարհի ապագան: