«Պարող հավ». Նաստյա այդ ո՞ւր եք դուք հասել‚ դադարեցրեք. երկրպագուները մեկնաբանել են Վոլոչկովայի անտաշ պարը (տեսանյութ)
Բալետի պարուհին Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել իր գիշերային ակումբում կատարած արկածներից:
Տեսանյութում սկանդալային պարուհին փորձում է պարել մյուս հյուրերի հետ, սակայն դա նրան դժվար թե հաջողվեց:
«Մակարենան՝ սիրելի աղջիկների հետ: Ես մի քիչ շփոթված եմ: Բայց հետո կարծես թե ստացվեց ինձ մոտ», - Վոլոչկովան այսպես մակագրել է տեսանյութը:
Գովելի մեկնաբանությունների փոխարեն, որոնք, ըստ երևույթին, պարուհին ակնկալում էր, բաժանորդները քննադատել են նրան: Ինչ-որ մեկը նրան անվանել է «պարող հավ», իսկ նրա պարը՝ «անհամ»: Մյուսներին զայրացրել է պարուհու հագուստն ու հարբած վիճակը:
«Ինչպես կարող ես այսպես չսիրել ինքդ քեզ ... Նաստյա, որտեղ է ձեր նախկին կանացիությունը և քաղքավարությունը: Այդ ո՞ւր եք դուք հասել: Դադարեցրեք »,- գրել է պարուհու երկրպագուներից մեկը: