Ֆրանսիայում 15 տարեկանից ցածր երեխայի հետ սեռական հարաբերությունը կդիտարկվի բռնաբարություն
Հավասարության հարցերով Ֆրանսիայի պետական քարտուղար Մարլե Շյապպան պատմել է տեղի օրենսդրությունում սպասվող փոփոխության մասին: Այժմ կառավարությունը ցանկանում է փոփոխություններ մտցնել, համաձայն որոնց՝ 15 տարեկանից փոքր երեխաների հետ սեռական հարաբերությունը կհամարվի բռնաբարություն: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Դեռևս այսպիսի քայլերը գնահատվում են միայն որպես փոքրահասակ երեխաների շահագործում և այս դեպքում հանցագործներն ազատազրկվում են հինգ տարի ժամկետով և տուգանք վճարում 75 000 եվրոյի չափով:
Հենց այսպես են գնահատվում նաև մեծահասակների հանդեպ ոտնձգությունները: Եթե ապացուցվի, որ երեխային ներքաշել են սեռական հարաբերությունների մեջ, կսպառնա 20 տարվա ազատազրկում: Իսկ այժմ փոփոխությունների գործարկումից հետո երեխայի հետ սեռական հարաբերությունը կդիտարկվի որպես բռնաբարություն, ազատազրկումը՝ կրկին 20 տարով: