Դմիտրի Մալիկովի 18-ամյա աղջկա լուսանկարը բազում քննադատությունների է արժանացել (լուսանկար)
Դմիտրի Մալիկովի 18-ամյա աղջիկը՝ Ստեֆանին‚ Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել‚ իսկ լուսանկարը մակագրել է հետևյալ կերպ. «կարծես 15 տարեկան լինեմ»:
Սակայն երկրպագուները ամենևին էլ այդ կարծիքին չեն: Նրանք համոզված են‚ որ Ստեֆանին ավելի մեծ է երևում քան իր տարիքն է: Նրա այս լուսանկարը բազմաթիվ քննադատությունների է արժանացել:
«Մինիմում 25‚ իսկ առանց շպարի մոտ 30 տարեկան»:
«Ստեֆանի‚ դուք շատ գեղեցիկ աղջիկ եք‚ սակայն վերջ տվեք‚ խնդրում եմ‚ ձեր իսկական գեղեցկությունը փչացնելու այս եղանակին»:
«Գեղեցիկ աղջիկ է‚ սակայն նա ավելի մեծ է երևում: Շուրթերն էլ կարծես արհեստական է»:
«Կներեք‚ բայց եկեք ճիշտ խքոենք: Ինչ 15 տարեկանի մասին է խոսքը‚ առաջին հայացքից նա մոտ 23 տարեկան է երևում»:
Գրել են օգտատերերը նրա նկարի մեկնաբանություններում: