Եվրախորհրդարանը չի հետևի ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահական ընտրություններին
Եվրախորհրդարանի պաշտոնյաները չեն հետևի նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան մոտ ժամանակներս Ռուսաստանում և Ադրբեջանում: Այս մասին հաղորդվում է Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրության մեջ:
«Եվրոպական խորհրդարանը չի հետևի ընտրական գործընթացին, և հետևաբար, չի մեկնաբանի այն և հետագայում հայտարարված արդյունքը»,- նշվում է փաստաթղթի մեջ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Եվրախորհրդարանի անդամներից ոչ մեկը պաշտոնական մանդատ չի ստացել նրա համար, որպեսզի դառնա այդ ընտրությունների դիտորդ՝ Եվրախորհրդարանի կողմից ուղարկված, ուստի ցանկացած նախաձեռնություն պատգամավորների կողմից կլինի բացառապես անձնական: