Օդերևութաբաններն ասել են‚ թե երբ Ռուսաստանում ջերմաստիճանը կբարելավվի‚ այն էլ կարճ ժամանակով
Հաջորդ շաբաթվա սկզբին մայրաքաղաքին կմոտենա առաջին և կարճաժամկետ եղանակային տաք հոսանքները: Ջերմաստիճանը կբարձրանա մինչև +2 աստիճան: Սակայն եղանակային այսպիսի տաքացումը երկար չի տևի: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն‚ հղում տալով «Фобос»-ին:
Օդերևութաբանական կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցն ասել է, որ մարտի 12-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում‚ որը սակայն կարճ կտևի: Իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը նվազագույնը կիջնի մինչև -10-15 աստիճան: