Օբաման խոհարարական շոու կվարի. ԶԼՄ-ներ
Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբաման բանակցություններ է վարում ամերիկյան «Netflix» ընկերության հետ՝ շոուների սերիաների նկարահանումներում իր մասնակցության հետ կապված: Այս մասին գրում է Ren.tv-ն՝ հղում տալով «The New York Times»-ին, որը մեջբերում է սեփականա աղբյուրներին:
Լրագրողների տեղեկություններով՝ բանակցությունները մոտ են ավարտին, ընկերությունը պատրաստ է 56-ամյա Բարաք Օբամային և նրա կին Միշելին մեծ հոնորար տալ: Նախագծի պայմանագրում նշված թիվը չի հաղորդվում:
Հաղորդվում է, որ Օբաման չի պատրաստվում տվյալ նախագծի շրջանակում հարձակվել գործող նախագահ Դոնալդ Թրամփի վրա, այլ դրա փոխարեն կկենտրոնանա թեմաների վրա, որոնք կարող են լայն լսարանի համար ոգեշնչման աղբյուր դառնալ՝ առողջապահական թեմաներ, արտաքին քաղաքական, կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցեր: Չի բացառվում և հաղորդում, որը նվիրված կլինի առողջ սննդակարգին: