Զգեստների մենամարտ. Ռիհաննան՝ ընդդեմ Քիմ Քարդաշյանի (լուսանկար)
Ե՛վ Ռիհաննան, և՛ Քիմ Քարդաշյանը հայտնի նորաաձև աստղեր են, ովքեր սիրում են տարբեր փորձարկումներ անել տարաբնույթ ոճերում և չեն վախենում նոր բան փորձելուց:
Այս երկուսը հայտնվել են «մենամարտի մեջ» շնորհիվ «Off-White» շքեղ զգեստի, որը հիշեցնում է ամպի: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ռիհաննան եղել է կապույտ, իսկ Քիմ Քարդաշյանը՝ նուրբ վարդագույն տարբերակով: Երկու աստղերն էլ կերպարը լրացրել են արևային ակնոցներով:
Ո՞ւմ է այս կերպարն ավելի շատ սազում: