Թրամփը համաձայնեց հանդիպել Կիմ Չեն Ինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ մինչև մայիս: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը, որը վկայակոչում է Հարավային Կորեայի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնի հայտարարությունը:
«ԱՄՆ նախագահը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ մինչև մայիս»,- հայտնել է Չոն Ին Յոնը:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջողներին հաղորդել էին, որ Կիմ Չեն Ինը Դոնալդ Թրամփին առաջարկել է անձնական հանդիպում ունենալ: