Թրամփի նախընտրական շտաբի պետին մեղադրել են Ամերիկան ռուսներին «ծախելու մեջ»՝ նրա վրա ռուսական դրոշ նետելով (տեսանյութ)
Փոլ Մանաֆորտի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարի վրա անհայտ անձը ռուսական դրոշ է նետել և նրան «դավաճան» անվանել: Տեսագրությունը հրապարակվել է «Twitter»-ում:
Պատահարը տեղի է ունեցել, երբ Մանաֆորտը դուրս է եկել դատարանի շենքից: Տեսագրությունում երևում է« թե ինչպես է անհայտ տղամարդը նախընտրական շտաբի նախկին պետի վրա ռուսական դրոշը նետում, ինչպես նաև նրան «դավաճան» անվանում և մեղադրում «Ամերիկան ռուսներին ծախելու մեջ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանաֆորտն իրեն մեղավոր չի ճանաչում բանկային ոլորտում խաբեբայություններ անելու մեջ: Սեպտեմբերին կսկսվեն ԱՄՆ-ի 2016թ-ի նախագահական ընտրություններում ռուսական ենթադրյալ միջամտության գործի լսումները, որում Մանաֆորտը ևս կարևոր անձանցից մեկն է:
A protester throws a Russian flag at Paul Manafort as he exits after a court appearance regarding his tax fraud and alleged involvement with Putin to influence the 2016 Election. pic.twitter.com/XwzU4BHJ2V
— Alexander Heller (@AFXHeller) 9 марта 2018 г.