Երբ ես համեստ էի և փեշս էլ ճիշտ չափսի էր, որտե՞ղ էին ձեր հիացմունքն ու ծափահարությունները.Ալլա Պուգաչովա
Ինձ համար գոյություն չունեն փոքր քաղաքներ և փոքր մարդիկ: Ես պատիվ եմ համարում ելույթ ունենալ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ մեկնել Մոսկվա` իմ համերգին մասնակցելու համար:
Երբ ես համեստ էի և փեշս էլ ճիշտ չափսի էր, որտե՞ղ էին ձեր հիացմունքն ու ծափահարությունները:
Ես երեք անգամ ամուսնացած եմ եղել և երեք անգամն էլ երջանիկ: Դժբախտ էին իմ ամուսինները, որովհետև ես նրանց զոհաբերում էի իմ արվեստին:
Սիրելի կանայք, ամենակարևորը, տղամարդկանց հումորով վերաբերվելն է: Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի:
Սերը հոգու այնպիսի վիճակ է, երբ ուզում ես անընդհատ տալ, ոչ թե վերցնել:
Քանի որ ես ազնիվ մարդ եմ, ստել ես չեմ կարող և չեմ ուզում, այդ պատճառով էլ հազվադեպ եմ շփվում ԶԼՄ-ների հետ:
Եթե ինքդ քեզ չես սիրում, ոչ ոք քեզ չի սիրի:
Յուրաքանչյուր կին դերասանուհի է, և եթե վատ դերասանուհի լինի, կպարտվի:
Ես կին եմ, ով սպասում է հրաշքի, և այդ հրաշքը սերն է:
Փողն անհրաժեշտ է այնքան, որ նվաստացած չզգաս քեզ:
Ես Ռուսաստանի միակ աստղն եմ, դա իմ աշխատանքն է:
Որպեսզի մարդկանց սիրես, անհրաժեշտ է, որ նրանց հետ չշփվես:
Ես սովորել եմ ներել գրեթե ամեն ինչ: Միայն դավաճանությունը կարող եմ հասկանալ, բայց չեմ ների:
Չի կարելի խառնել հարցազրույցը խոստովանության հետ: