Քիմ Քարդաշյանի նմանակ տորթը (լուսանկարներ)
Բրիտանացի դիզայներ Դեբի Վինգեմը Քիմ Քարդաշյանի նմանակ տորթն է ստեղծել։
Հերթական գլուխգործոցի համար դիզայներն օգտագործել է 85 տուփ բրնձի փաթիլներ, 30 հազար մաշմելոու, 15 կգ շաքարային մաստիկա և 6 կգ շոկոլադ։ Քանդակը զարդարված է 1,6 միլիոն դոլար արժողության ադամանդե զարդերով։
Տորթի վրա դիզայները տաս օր է աշխատել։ Ամերիկյան աստղի դեմքը ստեղծելու համար նա օգտագործել է 3D-տպագրության տեխնոլոգիաները: