Մոսկվայում բժիշկը սպառնացել է կտրել հիվանդի ոտքը, եթե կինը չվճարի 100 հազար ռուբլի
Մոսկվացի ուռուցքաբանը սպառնացել է կտրել հիվանդ կնոջ ոտքը, եթե նա բուժման համար չվճարի 100 հազար ռուբլի, Այս մասին տեղեկացնում է Mash TV-ն:
Այսպես, ուռուցքաբան Անատոլի Ա.-ի հիվանդներից մեկի մոտ եղել է ոսկրի սարկոմա՝ փափուկ հյուսվածքների չարորակ ուռուցք: Բժիշկը բացատրել է, որ հաջող բուժման համար իրեն պետք է տեղափոխվել վճարովի պոլիկլինիկա, որտեղ «պատահականորեն» Անատոլին աշխատում է համատեղության կարգով:
Բուժումը, բացատրել է բժիշկը, կարժենա 100 000 ռուբլի, հակառակ դեպքում ոտքը ոչ մի կերպ հնարավոր չէ փրկել, և ինքն անձամբ այն ամպուտացիայի կենթարկի:
Կինը համաձայնել է, սակայն բժշկի մոտից դուրս գալուց հետո գնացել ոստիկանություն: Բժիշկը ձերբակալվել է: Տղամարդուն դատապարտել են երկու տարվա ազատազրկման՝ գաղութում: