Փարիզում բացվեց Զապել Եսայանի անվան ծառուղին
Փարիզում բացվեց Զապել Եսայանի անվան ծառուղին: Ծառուղու պաշտոնական բացմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն և մայրաքաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Փարիզի քաղաքապետը հայտարարել էր ծառուղու բացման մտադրության մասին փետրվարին:
Զապել Եսայանը (1878 - 1943) հայ արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ էր, գրականության պրոֆեսոր: Իր ստեղծագործություններում նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության սարսափելի դրվագները: Զ. Եսայանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, բուլղարերեն և գերմաներեն: