Եվրոպոլն առաջին անգամ կին կգլխավորի
Բելգիայի ոստիկանության տնօրեն Կատրին դե Բոլը կգլխավորի Եվրոպայի ոստիկանական կառույցը՝ Եվրոպոլը:
Gazeta.ru-ն՝ հղում անելով Եվրոպայի խորհրդի որոշմանը, հաղորդում է, որ սա առաջին դեպքն է, երբ եվրոպական ոստիկանությունը կին է գլխավորում: Նշվում է, որ դե Բոլն այդ պաշտոնի համար ընտրվել է 28 թեկնածուից:
Նշանակումը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերին, իսկ մարտի 8-ին նրա նշանակումը հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից: