Սանկտ Պետերբուրգում մահացել է հայտնի ռեժիսոր Պավել Պոդերվյանսկին
Սանկտ Պետերբուրգում 86 տարեկան հասակում մահացել է Դրամատիկական իմպրովիզացիաների թատրոնի հիմնադիր, տնօրեն և գլխավոր ռեժիսոր Պավել Պոդերվյանսկին: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
Ամբողջ կյանքը Պոդերվյանսկին նվիրել է թատրոնին: 62 տարի աշխատել է որպես ռեժիսոր և Լենինգրադ-Պետերբուրգի թատրոններում ներկայացրել է շուրջ 250 ներկայացում: Նա համագործակցել է նաև Քեմերովոյում, Բարնաուլում, Կրասնոյարսկում, Չելյաբինսկում և այլ քաղաքներում: