Ամերիկացի նկարիչը որոշել է դատի տալ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին
Ամերիկացի նկարիչ Մեթ Ֆյուրը որոշել է դատի տալ InfoWars-ին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին: Նկարիչը պահանջել է նվազեցնել այն պաստառնրի վաճառքը‚ որի վրա պատկերված է «Պապե Գորտը»: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Բացասական պատասխան ստանալու դեպքում Ֆյութը որոշել է դատարանի միջոցով ստանալ պաստառների վաճառքի արգելքը: InfoWars-ի ղեկավար Ալեքս Ջոնսը տարօրինակ կերպով է արձագանքել դատավարության հեռանկարին: Նրա կարծիքով պաստառը շատ հայտնի է կայքում‚ իսկ նկարիչ Ֆյուրը պարզապես փորձում է աչքի ընկնել այս կերպով
Սակայն Ջոնսը համոզված է, որ դատարանն իր կողմից կլինի, քանի որ նկարիչը InfoWars- ին թույլ է տվել վաճառելու իրավունք:
Մի պաստառն արժե 29,95 դոլար, կազմակերպությունն արդեն վաճառել է մոտ հազար օրինակ: