Բժիշկներն արգելել են Օլգա Բուզովային քայլել (տեսանյութ)
Օլգա Բուզովան իր համերգից առաջ երկրպագուներին ասաց, որ բժիշկները նրան արգելել են քայլել‚ մինչև 5 օր՝ վնասվածքի պատճառով: Սակայն նա որոշել է չչեղարկել համերգը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
-Բժիշկներն ինձ արգելել են քայլել‚ սակայն արդեն ուշ էր համերգը հետաձգելու համար: Բժիշկն ասաց‚ որ վնասվածքն անհապաղ պետք է բուժվի և ինձ հանգիստ է անհրաժեշտ:
Հիշեցնենք‚ որ երգչուհին Վլադիվաստոկում՝ համերգի ժամանակ վնասվածք էր ստացել: