Մոտոցիկլիստը հրաշքով է փրկվել՝ մի վայրկյանում երկու անգամ մահացու վթարի ենթարկվելուց հետո (տեսանյութ)
Բրազիլացի մոտոցիկլիստ Դանիլո Բերտոն հրաշքով է փրկվել Սան Պաուլոյում գտնվող Ինտերլագոս մրցավազքի ժամանակ՝ երկու սարսափելի միջադեպի ժամանակ: Այս մասին հաղորդում է DailyStar-ը:
Կադրերում երևում է‚ թե ինչպես է նա շարժիչը գործի գցելուց հետո՝ արագություն վերցնելու ընթացքում անհաջող վթարի ենթարկվում: Բերտոն գլխիվայր շրջվում է իր մոտոցիկլով‚ այնուհետև հազիվ՝ վայրկայնների ընթացքում‚ դուրս պրծնում մյուս մոտոցիկլի անիվների տակ ընկնելուց:
Բերտոնի բախտն իսկապես բերել է՝ մի քանի րոպեում նրա կյանքը վտանգվեց երկու անգամ: Միջադեպից հետո նա հոսպիտալացվել է‚ ինչպես հայտնում է աղբյուրը՝ ջարդվել է նրա ոտքերը: