ՆԱՏՕ-ն զգուշացրել է Թուրքիային
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելը «դաշինքի զինված համակարգի համար մեծ մարտահրավեր» է անվանել Անկարայի կողմից Մոսկվայից ձեռք բերվելիք S-400 «Տրիումֆ» հակահրթիռային համակարգի առկայությունը Թուրքիայի տարածքում:
Նա ասել է, որ S-400-ը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի ինտեգրված զենքի համակարգին և որ որ ձեռք բերվելու դեպքում համակարգը պետք է օգտագործվի որպես սպառազինության առանձին միավոր:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Ռուսաստանը S-400 հակահրթիռային համակարգի մատակարարման վերաբերյալ վարկային համաձայնագիրն ստորագրել են 2017 թ. դեկտեմբերի վերջին: Մատակարարումները նախատեսվում է սկսել 2020 թ. մարտին: