Էյֆելյան աշտարակի վրա կանանց ուղղված գրություն է հայտնվել՝ մարտի 8-ի առթիվ (լուսանկար)
Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ Փարիզի ամենահայտնի խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի վրա՝ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գրությունէ հայտնվել‚ հետևյալ բովանդակությամբ.
«Եկել է գործելու ժամանակը» («Maintenant On Agit»): Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով կառույցի թվիթերյան էջը:
Գրությունն աշտարակի վրա կմնա մինչև կեսգիշեր:
Գրությունը պատահական չի ընտրվել. կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ֆրանսիական կազմակերպություններից մեկը կոչվում է հենց այդպես՝ «Եկել է գործելու ժամանակը»: