Բաքուն իմ սրտի քաղաքն է․ հայուհին ծաղիկներ է խոնարհել Հեյդար Ալիևի շիրիմին (տեսանյութ)
Ադրբեջանական «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության քաղաքացիական պլատֆորմի» շրջանակում այս անգամ Բաքու է այցելել ռուսաստանաբնակ Իրինա Բերչիյանը: Նա Բաքու է այցելել ազգությամբ ադրբեջանցի ամուսնու հետ։ Այս մասին հայտնել է Minval.az-ը՝ հղում տալով ադրբեջանական «CBC»-ին:
Իրինան զբոսնել է Բաքվի փողոցներով, հիացական պատմել Ադրբեջանում իր ապրած տարիների մասին։ «Բաքուն իմ սրտի քաղաքն է, ես այստեղից երբեք չէի հեռանա»,- նշել է նա: