Տիկի՛ն, իսկ դու ի՞նչ ես անում հանուն Արցախի. Հրանուշ Հակոբյանի մունաթն ու լկտի պլակատը, որ զայրացնում է բոլորիս
Հրանուշ Հակոբյանի մունաթն ու լկտի պլակատը, որ զայրացնում է բոլորիս
«Հրանուշ Հակոբյանի ղեկավարած Սփյուռքի նախարարությունը մի «պլակատ» է ծածանում Երևանում, որի վրա մունաթախառը հարց է տալիս ՀՀ քաղաքացիներին.
«Դու ի՞նչ ես անում Արցախի համար»:
Սովորաբար կարելի էր ծաղրել Հրանուշ Հակոբյանին ու անցնել առաջ, բայց սա այդ թեման չէ: Այս ցուցանակը տեսնում են հազարավոր զոհվածների ծնողները, այս ցուցանակը տեսնում են հազարավոր վիրավոր զինվորականներն ու նրանց ծնողները, այս ցուցանակը տեսնում են նախկինում Արցախում ծառայած տղաներն ու բոլորը...
Ի վերջո, այս ցուցանակը տեսնում են բոլոր մարդիկ, որոնք հանուն Արցախի վատ են ապրում:
Մենք վատ ենք ապրում, որ Արցախը կայուն մնա ու գոյատևի: Մենք զինվոր ենք զոհում՝ հանուն Արցախի, մենք վիրավորվում ենք՝ հանուն Արցախի, մենք կիսատվում ենք՝ հանուն Արցախի:
Իսկ հիմա հարց Հրանուշ Հակոբյանին՝ «Տիկի՛ն, իսկ դու ի՞նչ ես անում հանուն Արցախի»:
Ոչինչ էլ չի անում, բացի մեծ-մեծ խոսելուց: Ավելի լավ կլիներ, որ այս մունաթով հարցադրված ցուցանակների համար բյուջեից դուրս գրվող միլիոնավոր դրամները հատկացվեին Արցախին․․․ մունաթն էլ վերանար:
Բայց դե.... Ի վերջո մի՛ թալանեք, մի՛ գռփեք դրանով մեծ լավություն կանեք Արցախին, սովորական աշխատավոր մարդը, ուսանողն ու թոշակառուն էլ այս ցուցանակից հետո չէր զայրանա ու չէր թքի ձեր՝ առանց այդ էլ չեղած, նամուսին»:
Արիանա Հովսեփյան. ֆեյսբուք