Սոբչակի մուտքն Ուկրաինա հնարավոր է արգելեն մինչև 5 տարով
Կիևը քննարկում է նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի մուտքը Ուկրաինայում արգելելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է երկրի տեղեկատվական քաղաքականության առաջին փոխնախարար Էմին Ջափարովը «112 Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
«Եթե տիկին Սոբչակը անխոհեմություն է թույլ տվել Ղրիմ այցելել ոչ Ուկրաինայի տարածքով, և անվտանգության ծառայությունը արձանագրել է դա, ապա նրան կարող են արգելել երկիր մուտք գործել մինչև հինգ տարի», - ասել է նա:
Հիշեցնենք, որ նախկինում Սոբչակը հայտարարել էր, որ դիմել է Ուկրաինայի դեսպանատուն, խնդրելով նրան թույլ տալ Ղրիմ այցելել: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պավել Կլիմկինն իր հերթին նշել է, որ այս կոչը «քաղաքական շիզոֆրենիա» է: