«Ես եմ Աստված». Կինը փորձել է թռնել ինքնաթիռից՝ թռիչքի ժամանակ (տեսանյութ)
Երբ Սան-Ֆրանցիսկոյի թռիչքի ավարտին մնացել էր 15 րոպե, և ամբողջ անձնակազմին ասվել էր, որ իրենց տեղերը նստեն ու ամրացնեն անվտանգության գոտիները՝ սարսափելի տեսարան է սկսվել: Այս մասին գրում է CBS-ը:
Աղմկելով «Ես եմ Աստված»՝ կինը շտապել է ինքնաթիռի դռան մոտ և փորձել է բացել այն: Ուղևորները կանգնեցրել են դժբախտ կնոջն ու նստեցրել նստատեղին: Կինը չի դադարել վազել դեպի դուռը և սկսել է բղավելով ասել տարօրինակ արտահայտություններ. «Ես տեղեկություն չունեմ» և «Մենք 15 րոպե առաջ վայրէջք կատարեցինք Բոյեզում»:
Երկու տղամարդ խանգարված կնոջը զսպել են‚ նրանցից մեկը նույնիսկ փորձել է կապել ոտքերը: Օդանավակայան ժամանելուն պես բժիշկներն ու ոստիկանները դիմավորել են նրանց: Այժմ կինը գտնվում է հոգեբուժական բաժանմունքում: