Նիժնի Նովգորոդում կբացվի ցուցահանդես «Սիրելի քրիստոնյա Հայաստան» խորագրով (լուսանկար)
Նիժնի Նովգորոդի պետական ցուցահանդեսային համալիրում կբացվի ռուս լուսանկարիչ Միխայիլ Խրապովիցկիի «Սիրելի քրիստոնյա Հայաստան» ցուցահանդեսը: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն վկայակոչելով՝ Время Н-ին:
«Ցուցահանդեսում ընդգրկված են 2008 թ. Հայաստանի բեղմնավոր վայրերում՝ երկար լեռնային շրջագայության ընթացքում կատարված աշխատանքները: Կան վանքեր, տաճարներ և լեռնային լանդշաֆտներ պատկերող 44 սև և սպիտակ լուսանկարներ»:
Ցուցահանդեսը նվիրված է Հայ Առաքելական Եկեղեցու Հայ և ՆոևՆախիջևանի թեմի ձևավորման 300-ամյակին: