Ինչպես միշտ, նման դեպքերում ես մի քիչ ստել եմ. Պուտինը խոսել է իր և Մելանյա Թրամփի հանդիպման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Համբուրգի G20 գագաթնաժողովում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ զրույցի մասին: Նա նշել է, որ խոսել են Ռուսաստանում ժողովրդագրական ծրագրերի և երկրի բնության մասին: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
-Ես խոսել եմ ոչ միայն տիկին Թրամփի հետ‚ այստեղ էր նաև Իտալիայի վարչապետի կինը: Կանայք հետաքրքրված էին ժողովրդագրության մեր ծրագրերով: Ես նրանց պատմեցի այն մասին‚ թե երբ և ինչպես ենք անցկացնում ծննդօգնության և երեխաների աջակցման միջոցառումները և թե ինչ է նշանակում մայրական կապիտալ‚- ասել է պետության ղեկավարը Վլադիմիր Սոլովյովին «World Order 2018 » ֆիլմի հարցազրույցի ժամանակ:
Նախագահի խոսքերով, նաև պատմել է նրնաց Սիբիրի, Կամչատկայի, ձկնորսության, վագրերի և արջերի մասին, ինչպես նաև ամբողջ Ռուսաստանի ֆաունայի մասին:
«Ինչպես միշտ, նման դեպքերում ես մի քիչ ստել եմ», - ժպտալով ասել է Վլադիմիր Պուտինը: - Երբ խոսքը գնում է ձկնորսության մասին, ինչպես կարող ենք չստել: