Մոսկվայում հայազգի տաքսու վարորդից պահանջում են 10 մլն՝ Տիմատիի անվտանգության աշխատակցի հետ վթարի ենթարկվելու համար (տեսանյութ)
Մոսկվայի կենտրոնում վթար է տեղի ունեցել հայազգի տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանի և ռուս հայտնի ռեփեր Տիմատիի անվտանգության աշխատակցի մասնակցությամբ, որի հետևանքով մեքենան այրվել է: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
«Տղամարդու շուրջ անմիջապես հավաքվեցին մարդիկ «Мерседес» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղեկցությամբ և տաքսիստին քաղաքակրթորեն ասացին փոխհատոցվող գումարի չափը՝ 10 մլն. ռուբլի: Այնուհետև նրանք հեռահամարներով փոխանակվեցն: Իսկ արդեն հաջորդ օրը Մարտիրոսյանը (տաքսիների սեփականատերը) մի քանի անգամ զանգ ստացավ՝ վնասը հատուցելու համար: Զանգահարողներից մեկը ներկայացավ որպես Տիմատիի անվտանգության աշխատողների պետ և տեղեկացրեց վնասի ամբողջ չափը 5-10 մլն. ռուբլի»‚- ասվում է աղբյուրում:
Տեղեկացվում է նաև, որ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Հրանտ Ալթունյանը տուգանվել է 500 ռուբլի, սակայն այդ որոշումը բողոքարկվել է Ալթունյանի ներկայացուցչի կողմից: Նշվում է‚ որ եթե տաքսիստը մեղավոր ճանաչվի‚ ապա տուժողը կարող է դիմել դատարան՝ պահանջելով վճարել վնասի համար, որի արժեքը գնահատվում է 8 մլն ռուբլի: