Ռուսաստանում եղանակը դեռ շատ ավելի վատ կլինի, քան հիմա է
Կլիմայի փոփոխության հետևանքով վերջին 25 տարիների ընթացքում Ռուսաստանի տարածքում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների աճը թույլ է տալիս կանխատեսել նաև արտակարգ իրավիճակների աճ՝ հետագայում: Այս մասին հաղորդում է «Antistichia»-ն:
Վերջին տարիներին վտանգավոր բնական երևույթները և տեխնածին աղետների թիվը շարունակաբար աճում են, և կլիմայի փոփոխության հետևնքով առաջացած արտակարգ իրավիճակների ռիսկերը լուրջ սպառնալիք են տնտեսության և բնակչության համար:
Կենտրոնը նաև նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ դարձել է մարդկային և բնական աղետների զոհ, իսկ ավելի քան 800 միլիոն մարդ՝ տուժել է:
Փորձագետները կանխատեսում են, որ նման արտակարգ իրավիճակների թիվը տարեկան կտրվածքով կավելանա՝ միջինը 15-16 դեպքով, իսկ հնարավոր վտանգավոր եղանակային երևույթների ավելի քան 70% -ը տեղի կունենսա տաք ամիսներին` ապրիլից հոկտեմբեր: