Պոռնոաստղը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ
ԱՄՆ-ում՝ պոռնոֆիլմերում նկարահանվող դերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, ով հայտնի է որպես Սթրոմի Դենիելս անունով՝ դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեմ: Այս մասին հաղորդում է NBC News- ը:
Լոս Անջելեսի դատարանին ներկայացված քաղաքացիական դատավարության մեջ նշվում է, որ իր՝ Թրամփի հետ ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը սուտ են, քանի որ նա երբեք չի ստորագրել փաստաթղթի մեջ: Համաձայնագիրը, ինչպես նշում է Դենիելսը, իր հետ կնքել է միլիարդատեր‚ իրավաբան Մայքլ Քոենը:
Փաստաթղթում Թրամփը հանդես է եկել Դեյվիդ Դեննիսոնի, իսկ Քլիֆորդը՝ Փեգի Պետերսոնի անվամբ: Յուրաքանչյուր փաստաթուղթ ունի ստորագրման տեղ՝ Թրամփի համար, սակայն երկու թերթերում էլ այդ տեղը դատարկ է:
Հայցադիմումի տեքստի համաձայն` Քլիֆորդը և Թրամփը 2006թ.-ի ամռանից մինչև 2007թ.-ն ինտիմ հարաբերություններ են ունեցել: Ենթադրվում է, որ Թրամփը պոռնոդերասանուհուն հանդիպել է Տախոյում գտնվող Beverly Hills հյուրանոցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դանիելսը հայտարարել էր, որ նա ԱՄՆ ապագա նախագահի հետ հարաբերություններ է ունեցել, ով այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանյայի հետ: Նրա խոսքերով, մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունը, Թրամփի փաստաբանները վճարել են նրան՝ լռության համար: