Գրիգորի Լեպսը կարող է կորցնել ձայնը
Բժիշկները երգիչ Գրիգորի Լեպսին արգելել են ելույթ ունենալ Սոչի և Անապա քաղաքներում տեղի ունեցող համերգներին: Լեպսը լուրջ ձայնալարերի հետ կապված խնդիրներ ունի:
Երգիչը համերգային ծրագրերով պետք է հանդես գար նաև Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Պետերբուրգում:
Բժիշկները լուրջ մտավախություն են հայտնել, որ Լեպսը կարող է կորցնել ձայնը: Բժիշկներն աշխատում են խուսափել վիրահատական միջամտությունից: Այնպես որ մոտակա ժամանակներս Լեպսի երկրպագուները հնարավորություն չեն ունենա վայելել իրենց սիրելի երգչի կատարումները: