Պուտինը պատմել է, որ պապը խոհարար է եղել, իսկ հայրը՝ վարպետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր պապը եղել է խոհարար, իսկ հայրը աշխատել է գործարանում, որպես վարպետ: Այս մասին գրում է РИА Новости-ին:
«Իմ պապը խոհարար էր, և հայրս գործարանում վարպետ էր: Ի դեպ, դա եղել է Լենինգրադի Եգորովի վագոնաշինական գործարանում», - իր խոսքում նշել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ հայրն ու պապը բավականին գոհ էին իրենց կյանքից և հպարտանում էին այն ամենով, ինչ անում էին: Այս մասին ՌԴ ղեկավարը զրուցել է Համառուսաստանյան ֆորումի երիտասարդ մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: