Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է. Տիգրան Բալայան
Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանին աջակցող երկրները պետք է նույնն անեն նաև այլ կազմակերպություններում:
«Փակ դռների հետևում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով գործադրվող ճնշման մասին Ադրբեջանի նախագահի խոստովանությունից հետո երեկ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից իրականության փաստումը հստակ ցույց է տալիս, որ արդեն իմաստ չկա թաքցնելու ակնհայտը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի քաղաքականության ձախողումը», – նշել է Տիգրան Բալայանը։