Առնոլդ Շվարցենեգերը խոսել է նոր «Տերմինատոր» ֆիլմի նկարահանման մասին (լուսանկար)
Դերասան և նախկին քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը խոսել է նոր «Տերմինատոր» ֆիլմի նկարահանման ժամկետների մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նկարահանման աշխատանքները հախատեսված է սկսել այս տարվա հունիսին: Շվարցենեգերի խոսքերով՝ ինքը կրկին խաղալու է իր ամենասիրելի դերերից մեկը: Դերասանը մարմնավորելու է ապագայից եկած Т-800 մոդելի խելամիտ ռոբոտին:
Դերասանը նաև նշել է, որ ֆիլմի ռեժիսորները Թիմ Միլլերն ու Ջիմ Քեմերոնն են:
Սարա Քոնորի դերում կրկին կնկարահանվի Լինդա Հեմիլթոնը, ով խաղացել էր «Տերմինատոր 2»-ում: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019թ-ի հուլիսի 26-ին: