Պոռնոաստղը պատմել է‚ թե ինչու է ապաշխարել և հեռացել մասնագիտությունից (լուսանկարներ)
Բրիտնի Դե-Լա-Մորան‚ ով ավելի հայտնի է Ջենա Փրեսլի կեղծանվամբ‚ նկարահանվել է ավելի քան 275 ֆիլմերում՝ նախատեսված մեծահասակների համար: Դարձել է ամենահայտնի պոռնոաստղերից մեկը՝ ընդգրկվելով լավագույն 20-ի շարքերում:
Աղջիկը պատմել է‚ որ հաջողությունը գլուխ էր թեքել իրենից‚ և երկար ժամանակ թմրամիջոցներից կախվածության մեջ էր գտնվում: Եվ կյանքի այդ շրջանը‚ երբ արդեն թմրամոլ էր‚ ինչպես նաև նրա մոտ հայտնաբերել էին սեռավարակներ‚ հուշեցին նրան վերջ տալ հաջողակ կարիերային: Եվ 2012 թվականին Բրիտնին որոշում է կայացնում հրաժարվել պոռնոաշխարհից:
Նա պատմել է‚ թե ինչն է ստիպել իրեն նման որոշում ընդունել:
«Աստծո սերն ու բարությունն էր‚ որ ստիպեց ինձ ապաշխարել»‚- ասել է Բրիտնին:
Դրանից անմիջապես հետո Բրիտնին գլխավորել է երիտասարդության նախարարությունը և այժմ կիսում է իր տեսակետներն աշխարհի հետ:
«Որքան շատ ժամանակ եմ անցկացրել նրանց հետ‚ այնքան ավելի են փոխվել իմ ցանկությունները: Ես չէի ուզում ծխել‚ թմրանյութ օգտագործել կամ ճչան հագնվել:Դրանք իմ արժանապատվությունից ցածր էին»‚- ասել է Բրիտնին :