Շերը հայերենով ողջունել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերեջիկլյանին (լուսանկար)
Հանրահայտ երգչուհի, դերասանուհի Շերը հայերենով ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին Սիդնեյում անցկացվող «Մարդի Գրա» ամենամյա ԼԳԲՏ համայնքի փառատոնի ժամանակ: Այս մասին հայտնում է The Australian-ը:
Ամերիկահայ աստղը հայերենով հարցրել է Նոր Հարավային Ուելսի վարչապետին «Ինչպե՞ս ես», երբ նրանք հանդիպել են փառատոնի ժամանակ: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ վարչապետը և Շերը մոտ 10 րոպե տևողությամբ զրույց են ունեցել:
Նշենք, որ Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում՝ հայ գաղթականների ընտանիքում: